Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի անվտանգության ծառայության «Ալֆա» հատուկ նշանակության ստորաբաժանման անդամները ՌԴ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում հրթիռակիր ռմբակոծիչ են ոչնչացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է X հարթակում։

«Ռուսաստանի Էնգելսում Ուկրաինայի անվտանգության ծառայության «Ալֆա» ստորաբաժանման զինվորները ոչնչացրել են Տու-95ՄՍ հրթիռակիր ռմբակոծիչ։ Սրանք հենց այն ինքնաթիռներն են, որոնք հարվածներ են հասցնում Ուկրաինային», - գրել է նա։

Նա նաև նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է առաջնագծից 1000 կիլոմետր հեռավորության վրա։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել է, որ օգոստոսի 29-ի գիշերը Ռուսաստանը երկրի ուղղությամբ արձակել է 164 հարձակողական անօդաչու թռչող սարք։ Նախնական տվյալների համաձայն՝ ՀՕՊ ուժերը խոցել կամ ճնշել են 137 ռուսական անօդաչու թռչող սարք։

BBC–ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Զապորոժիեի իշխանությունները տեղեկացրել են, որ ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է մարզի «Էպիկենտրոն» շինարարական հիպերմարկետին,  որի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ Բացի այդ, հիպերմարկետում հրդեհ է բռնկվել։

Հարվածի տակ է հայտնվել «Խորտիցա» ալկոհոլային խմիչքների գործարանը, որը ոչնչացել է բռնկված հրդեհի հետևանքով։

Կիևի մոտ գտնվող Սվյատոպետրիվսկե գյուղում ռուսական զորքերը օգոստոսի 29-ի առավոտյան հարվածել են «Նովա Պոշտա» լոգիստիկ ընկերության պահեստին։

Բացի այդ, Խերսոնում անօդաչու թռչող սարքի բեկորներից տղամարդ է զոհվել։

Սումիի իշխանություններն էլ հայտնել են, որ օգոստոսի 27-ի երեկոյան Սումիում ռուսական ավիահարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը Ռուսաստանի 19 շրջաններում, Ղրիմում և Սև ծովի երկնքում ոչնչացրել են 512 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Յարոսլավլի մարզի նահանգապետը հայտնել է, որ մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 27-ը՝ վիրավորվել։ Նա հավելել է, որ նրանցից տասը վիրավորվել է, երբ խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են միջքաղաքային ավտոբուսի վրա։

Մոսկվայի մարզի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Պավլովսկի Պոսադ քաղաքում գտնվող խանութի. պայթյունի ալիքը վնասել է մոտակա պոլիկլինիկան։

Սևաստոպոլի նահանգապետը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է հինգհարկանի բնակելի շենքի մուտքին:

ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հաստատել է, որ գիշերը ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Ուկրաինայի Օդեսայի և Կիևի մարզերին։

Հայերեն Русский

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ինը ամիսներին աճել է 2.7 տոկոսով

Սևան համայնքը հյուրընկալել է COP17-ի համաժողովի մասնակիցներին

Հայաստան կժամանի Նիդեռլանդների ԱԳ նախարարը