Դավիթ Խուդաթյանը Բաթումիում կմասնակցի Վրաստանի միջազգային ծովային ֆորումին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վրաստանի Բաթումի քաղաքում կմասնակցի Վրաստանի միջազգային ծովային ֆորումին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Խուդաթյանին Վրաստան գործուղելու մասին որոշում է ստորագրել։
Դավիթ Խուդաթյանը ֆորումին մասնակցելու համար Վրաստանում կլինի սեպտեմբերի 6-7-ը։