Գեղարքունիքում իրականացված ծրագրերի համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 482 միլիոն 346 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ երեք սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նպատակով Գեղարքունիքի մարզին հատկացնել 482 միլիոն 346 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 152 միլիոն 274.6 հազար դրամ հատկացվել է Մարտունի-Երանոս բնակավայրերն իրար միացնող 4,9 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների համար։

17 միլիոն 410.4 հազար դրամ հատկացվել է  Մարտունի համայնքի Արծվանիստ-Ծովինար, Ծովինար-Վարդենիկ, Վարդենիկ-Զոլաքար, Աստղաձոր-Վաղաշեն, Մարտունի-Ներքին Գետաշեն, Ծակքար-Ծովասար և Վարդաձոր-Ձորագյուղ բնակավայրերն իրար միացնող 6,8 կմ երկարության կենտրոնական ճանապարհների լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքների համար, որոնց արդյունքում  նշված բնակավայրերում արդեն տեղադրվել է 220 հենասյուն և լեդ լուսավորության համակարգ։

312 միլիոն 661.0 հազար դրամ հատկացվել է  Մարտունի համայնքի Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Երանոս բնակավայրերում 9,4 կմ երկարության ոռոգման համակարգերի կառուցման համար։ Աշխատանքների իրականացման արդյունքում նշված բնակավայրերում կոռոգվի 340 հեկտար հողատարածք։

Հայերեն

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները