Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
1 րոպեի ընթերցում

Համայնաքային ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1949 թ. ծնված Ռազմիկ Գասպարյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
ՀՀ ՆԳՆ-ն Ռազմիկ Գասպարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել Համայնքային ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 112։