Մոսկվան և Կիևը հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կիևի, Բորիսպոլի, Զապորոժիեի, Կրեմենչուգի և Կրիվոյ Ռոգի ռազմարդյունաբերական համալիրների, մետալուրգիայի և նավթավերամշակման արդյունաբերության, ինչպես նաև լոգիստիկ կենտրոնների վրա գիշերային զանգվածային հարվածների մասին։

Բացի այդ, ըստ ՌԴ ՊՆ հայտարարության, հարձակման են ենթարկվել Օդեսայի, Չեռնոմորսկի և Ռենիի նավահանգիստները։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել է, որ երկրի ուղղությամբ արձակվել են 258 անօդաչու թռչող սարք, «Իսկանդեր M/KN-23» բալիստիկ հրթիռներ և «Օնիկս» հականավային հրթիռներ, որոնց մեծ մասը խոցվել է։ Որոշ վայրերում գրանցվել են հարվածներ։

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ իշխանությունները հայտնել են, որ Օդեսայի մարզի վրա հարձակումը տևել է յոթ ժամ։ Օդեսայում վնասվել է 16-հարկանի բնակելի շենք և երկու ուսումնական հաստատություն։ Վնասվել են ենթակառուցվածքային կառույցներ, սակայն տուժածների մասին տեղեկություններ չկան։

Կիևում վնասվել է գիմնազիայի շենք։ Կրիվոյ Ռոգի վրա արձակվել է երկու բալիստիկ հրթիռ, որոնց թիրախում է եղել արտադրական ձեռնարկություն։ Կա 2 տուժած, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։ Խերսոնում կա 1 զոհ, ևս 1 զոհ՝ Սումիում։ Զապորոժիեում կա 3 վիրավոր։

Ռուսաստանին ՊՆ-ն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 267 ԱԹՍ խոցելու մասին։ Դրանցից 70-ը, ըստ Ռոստովի նահանգապետի, խոցվել է մարզի տարածքում։ Բելգորոդի մարզում, ըստ ՏԱՍՍ գործակալության, ուկրաինական հարվածների հետևանքով 1 մարդ է զոհվել։ Վերջին մեկ օրվա ընթացքում վիրավորվել է 16 մարդ։

Ռուսական Ozon առցանց վաճառքի ընկերությունը հայտնել է անօդաչուների նոր հարվածների մասին։ Թիրախավորվել են Օրենբուրգում և Ուֆայում ընկերության լոգիստիկ օբյեկտները։ Օրենբուրգի պահեստի բոլոր աշխատակիցներն, ըստ Ozon-ի հաղորդագրության, ժամանակին տարհանվել են, տուժածներ չկան։ Հրդեհներ չեն բռնկվել։ Օբյեկտը վերսկսել է աշխատանքը։ Իսկ Ուֆայում լոգիստիկ կենտրոնն աննշան վնասներ է կրել և դեռ փակ է մնում։

Հուլիսի 18-ից Ուկրաինան հարձակումներ է գործում Wildberries-ի պահեստների վրա, իսկ օգոստոսի 22-ից հարվածներ են հասցվում Ozon-ի լոգիստիկ օբյեկտներին։

Հայերեն Русский

Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին

Եմենի կառավարական ուժերը հայտնել են Մոխայի նավահանգստի վրա հութիների հարձակման մասին

Հրդեհի ահազանգ Երևանում. դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ

Քոչարյանը, Սարգսյանը, Ծառուկյանը պետք է ապրեն իրենց թոշակով ու օրինական եկամուտներով, իսկ ապօրինի ձեռք բերածը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու է ՀՀ-ին. Փաշինյան

Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն

ՌԴ-ն և Եգիպտոսը կոչ են արել ակտիվացնել դիվանագիտությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման համար

Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները

Կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից

Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ, 10 վիրավոր