1 րոպեի ընթերցում
Երևանի Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով ժամը 08:30-ի սահմաններում կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմատ համակարգը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից՝ նշելով որ ուղևորներն անվտանգ տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։
Նշվում է, որ լրացուցիչ օգտագործվել են ավտոբուսում առկա 2 կրակմարիչները։
Հրդեհը մարվել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով՝ 3-5 րոպեում։
Ապահովության համար դեպքի վայր է մոտեցել 911 ծառայության խումբը: