Իրանը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն անվանել է «պարոդիա»

2 րոպեի ընթերցում

Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու ԱՄՆ-ի պլանները միայն կրկնությունն են անցյալում նրա կողմից ձեռնարկված միջոցների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Իրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունը հասել է զուտ պարոդիայի», - գրել է Բաղային X հարթակում։

Նա անդրադարձել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարների օգոստոսի 26-ի հեռախոսազրույցին, որի ընթացքում քննարկվել են Իրանի դեմ տնտեսական ճնշմանն առնչվող հարցեր։

«Նրանք դիմում են Բահրեյնին՝ մի երկրի, որն, ըստ էության, տնտեսության ոլորտում Իրանի հետ լայնածավալ փոխգործակցություն չունի, որպեսզի ապացուցեն, որ իրենց «կոալիցիան» գործում է։ Նրանք «դադարեցնում են» Իրանի հետ սպորտի և գիտության գծով փոխանակումները, որոնք արդեն իսկ դադարեցված էին տարիներ շարունակ», - նշել է Բաղային։

Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում արդեն իսկ պատժամիջոցների տակ գտնվող ոլորտների նկատմամբ և «այդ դատարկ տարածքն անվանում կոալիցիա»։

ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը