Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Թեհրանը ողջունել է Իրանի և Ռուսաստանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը, որը կարող է կայանալ հոկտեմբերին Թուրքմենստանի Ավազա քաղաքում անցկացվելիք համաժողովի շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Աշխաբադում Իրանի դեսպան Ալի Մոջթաբա Ռուզբեհանին։

«Մենք բարեկամական հարաբերություններ ենք պահպանում Ավազայի համաժողովին մասնակցող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների հանդիպումը մեզ համար նշանակալի իրադարձություն է, և մենք ջերմորեն ողջունում ենք այն, սակայն դա կախված կլինի նման քաղաքական հանդիպումների համար նախատեսված ժամանակացույցից և հատկացված ժամանակից»,- ասել է Ռուզբեհանին։

Ըստ դեսպանի՝ կողմերի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո Իրանի և Ռուսաստանի ղեկավարները կարող են հանդիպել՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցերը։ Նա հստակեցրել է, որ դա վերաբերում է նաև համաժողովին մասնակցող այլ երկրների ղեկավարներին։

Ռուզբեհանին նաև հայտնել է, որ Իրանի նախագահը հրավեր է ստացել մասնակցելու Ավազայում կայանալիք միջոցառումներին և ջերմորեն ողջունել է դրանց նշանակությունը։ Ներկայումս ընթանում են Իրանի նախագահի՝ Թուրքմենստան կատարելիք այցի նախապատրաստական ​​աշխատանքները։

Խոսքը նաև Թուրքմենբաշի քաղաքում հոկտեմբերի 7-9-ը նախատեսված միջոցառումների մասին է, որոնք ներառում են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, Կենտրոնական Ասիայի պետությունների և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովը, ինչպես նաև Կասպից ծովի բնապահպանական գագաթնաժողովը։

Հայերեն English Français Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները