Հայաստան

Հրդեհ Նոր Գեղի բնակավայրում. դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ

1 րոպեի ընթերցում

Հրդեհ Նոր Գեղի բնակավայրում. դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ

Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 26-ին, ժամը 14։14-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի բնակավայրի Աղբյուրակի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Նախնական տվյալներով՝ այրվում է եռահարկ տան տանիք՝ մոտ 400 քմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում