Գուտերեշը Խաղաղության խորհուրդը ՄԱԿ-ի մրցակից չի համարում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մերժել է այն գաղափարը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը կարող է մրցակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Financial Times (FT) թերթի հետ զրույցում:

«Եթե նայեք, թե ինչ է կատարվում Գազայում, ձեռնարկված միջոցներին և ձեռք բերված առաջընթացին, եկեք անկեղծ լինենք՝ ՄԱԿ-ը չպետք է անհանգստանա (խմբ.՝ իր ապագայի համար)», - հայտնել է Գուտերեշը բրիտանական հրատարակությանը: - Այդ մյուսները պետք է անհանգստանան, թե իրենք ինչ են անում»:

Նա պնդել է, որ ներկայիս բարդ պայմաններում կա վտանգ, որ աշխարհը կհայտնվի առճակատման մեջ:

Խաղաղության խորհուրդը ստեղծվել է հունվարին՝ Գազայի հատվածում իրադրության կարգավորման նպատակով, սակայն ենթադրվում է, որ այն նաև կզբաղվի այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխմամբ և դադարեցմամբ: Գազայում կարգավորման առաջին փուլից երկրորդին անցումը, այդ թվում՝ անկլավում իշխանության փոխանցումը հատուկ ստեղծված տեխնոկրատական ​​կոմիտեին, ներկայում բարդացել է ՀԱՄԱՍ-ի կազմավորումների զինաթափման հետ կապված անհամաձայնությունների պատճառով:

Հայերեն Русский

Դենիս Ջորկաեֆը ֆուտբոլի զարգացման ծրագիրը կկազմի ակումբների հետ քննարկումների արդյունքում

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին