Հնդկաստանը բացել է նավահանգիստները Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով վերաուղղորդված բեռների համար

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի անուղղակի հարկերի և մաքսատան կենտրոնական վարչությունը (CBIC) ժամանակավորապես բացել է երկրի բոլոր նավահանգիստներն ու միջազգային օդանավակայաններն օտարերկրյա բեռների համար, որոնք վերաուղղորդվել են Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Economic Times-ը գրում է, որ Հորմուզի նեղուցում ծովային փոխադրումների ոլորտում պահպանվող անորոշության պայմաններում Հնդկաստանում օտարերկրյա կոնտեյներային բեռների բեռնաթափումը, պահումը և փոխաբեռնումը թույլատրվում է մինչև 2026 թ. հոկտեմբերի 31-ը: CBIC-ի կարգադրության համաձայն՝ բեռը պետք է մնա մաքսային հսկողության ներքո և նախատեսված լինի բացառապես հետագա միջազգային տարանցման կամ վերաարտահանման համար: Այդ բեռների օգտագործումը Հնդկաստանի ներքին շուկայում արգելվում է:

Բեռների փոխաբեռնման որոշումը CBIC-ն ընդունել է Հնդկաստանի տրանսպորտային ենթակառուցվածքներն օգտագործելու՝ առևտրային և արդյունաբերական ոլորտների տարբեր դերակատարների խնդրանքներից հետո՝ Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամի պայմաններում անխափան ծովային փոխադրումների և միջազգային առևտրի ապահովման համար:

Օգոստոսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը վերացրել են Հորմուզի նեղուցի շրջափակումը և այժմ  այնտեղով նավարկությունը բաց է: Նա միևնույն ժամանակ հնարավոր է համարել, որ նավերի երթևեկությունը նեղուցի գոտում կարող է «փոքր-ինչ դանդաղել»։ ԱՄՆ-ն նաև պահպանում է իրանական նավահանգիստների շրջափակումը։

Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ թույլ չի տալիս այն նավերի անցումը Հորմուզի նեղուցով, որոնք իրենց երթուղին նախապես չեն համաձայնեցրել Իրանի իշխանությունների հետ։

Հայերեն Русский

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը