Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

2 րոպեի ընթերցում

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իրանի ֆինանսների նախարար Ալի Մադանիզադեն օգոստոսի 24-ին հայտարարել է IRINN հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

«Դատելով ըստ ամենայնի՝ ԱՄՆ-ն որոշել է ևս մեկ անհաջող փորձ ձեռնարկել։ Մենք վաղուց սպասում էինք դրան և հիանալի իրազեկված էինք նրանց պլանների մասին։ Կառավարությունն ունի երկամյա պլան, այն լիովին պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը», - ասել է Մադանիզադեն։

Պաշտոնյան ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի նկատմամբ «տնտեսական ահաբեկչության դիմելու» փորձի համար։

«Մենք նույնպես ունենք մեր սեփական գործիքակազմը և գիտենք, թե ինչպես խաղալ այս խաղը», - նշել է նա։

Միևնույն ժամանակ, Մադանիզադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է ակնկալի, որ Իրանի պատասխանը «լինելու է զուտ պաշտպանողական, և որ մենք միայն պաշտպանվելու ենք»։

«Նրանք նաև պետք է պատրաստ լինեն այն բանին, որ մենք կանցնենք հարձակման», - հայտարարել է նախարարը։

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելու արշավ սկսելու մասին։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ իր նպատակն է «խաթարել այն տնտեսական ոլորտների աշխատանքը, որոնք թույլ են տալիս գոյատևել իրանական ռեժիմին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին»։

Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ օգոստոսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը՝ «աննախադեպ արշավ, որի նպատակն է կտրել Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական կենսապահովման բոլոր շղթաները», մինչև Իրանը մենակ մնա:

Հայերեն Español Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար