Իրանը հայտարարել է, որ Պակիստանից, Սաուդյան Արաբիայից և Թուրքիայից անվտանգության համաձայնագրին միանալու հրավեր չի ստացել

3 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային օգոստոսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ Իրանը պաշտոնական հրավեր չի ստացել՝ միանալու Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի մասնակցությամբ տարածաշրջանային անվտանգության շուրջ համաձայնագրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

«Մենք պաշտոնական հրավեր չենք ստացել, սակայն այդ երկրները բարձրացրել են տարածաշրջանային անվտանգության ընդհանուր խնդրի հետ կապված հարցը», - ասել է Բաղային։

Խոսնակը նշել է, որ Թեհրանը որևէ պատճառ չի տեսնում՝ կարծելու, որ երեք երկրների մասնակցությամբ պայմանավորվածությունը նախատեսված է Իրանի դեմ։

Բաղայիի խոսքով՝ քննարկումներն արտացոլում են տարածաշրջանային պետությունների շրջանում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ աճող մտահոգությունները և նրանց գնահատականը, որ Վաշինգտոնի հիմնական մտահոգությունը տարածաշրջանում Իսրայելի անօրինական շահերի պաշտպանությունն է։

Հետևաբար, ըստ խոսնակի, տարածաշրջանային երկրներն ընդունել են տարածաշրջանն իսրայելական էքսպանսիոնիզմից պաշտպանելու տեղական մեխանիզմներ մշակելու անհրաժեշտությունը։

Անկարայի, Էր Ռիադի և Իսլամաբադի միջև օգոստոսի 7-ին կնքված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը նախատեսում է ռազմական գործակցության խորացում, նաև ՆԱՏՕ-ի օրինակով ներառում է հավաքական պաշտպանության սկզբունքը՝ երկրներից մեկի դեմ հարձակումը նշանակում է հարձակում բոլորի վրա։

Անդրադառնալով Իրանի նկատմամբ Վաշինգտոնի կողմից տնտեսական ու առևտրային պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներին՝ Բաղային նշել է, որ վերջին հինգ տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ի ճնշման տարբեր ձևերը նույն նպատակն են հետապնդել։

«Կաթվածահար անող պատժամիջոցներից մինչև առավելագույն ճնշում և տնտեսական պատերազմ՝ բոլորը հետապնդում են մեկ նպատակ, այն է՝ ստիպել հանձնվել այն ազգին, որը որոշել է կանգնել իր ոտքերի վրա, մի ազգ, որը որոշել է չզիջել իր իրավունքները և գիտի, որ այս ալիքները, լինեն դրանք պատերազմի, ահաբեկչության, թե տնտեսական պատժամիջոցների տեսքով, բոլորը հետապնդում են մեկ նպատակ», - ասել է նա։

Բաղային շեշտել է, որ Իրանը դիմադրել է այդ միջոցառումներին և շարունակելու է պաշտպանել իր իրավունքները։

Նա նաև մերժել է ԱՄՆ-ի այն պնդումները, որ Իրանն անվստահելի բանակցային գործընկեր է։

Իրան

Իրանը տարբեր միջոցներով կհակազդի ամերիկյան տնտեսական ճնշմանը. Բաղայի

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար