Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի  նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության  վարչությունը։  

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։

Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունն ու զարգացնել երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցությունը։

Կողմերը կարևորել են ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ բարձր գնահատելով համատեղ աշխատանքը։

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ երկկողմ համագործակցության զարգացումը կնպաստի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի արդյունավետ լուծմանն ուղղված համատեղ ջանքերին։ 

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը Երկրորդ կոմիտեի նիստում ներկայացրել է COP17-ի հիմնական արդյունքները

Keron Impact Gala / Paris 2026-ը համախմբեց Հայաստանի բարեկամներին և հավաքագրեց $2 մլն ԵՊԲՀ նոր գրադարանի և կրթական հարթակի համար

Կատարի վարչապետը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրում

ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավի պայթելու մասին

Ռուբիոն Կատարի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր

Գետքում հիմնանորոգվում է ոռոգման ցանցը

Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների վերագործարկումը կլինի «գլխավոր մրցանակը». Քուշներ

Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

Դասվարն առաջին դասարանցու նկատմամբ ցուցաբերել է տարբերակված բացասական վերաբերմունք, ենթարկել ֆիզիկական և հոգեբանական բռնության. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել նախաքննությունից