Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

3 րոպեի ընթերցում

Սիրիան և Իսրայելը օգոստոսի 23-ին Հորդանանում ԱՄՆ-ի միջնորդությամբ բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել՝ նպատակ ունենալով թուլացնել լարվածությունը Սիրիայի տարածքի նկատմամբ իսրայելական վերջին հարվածներից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով արտաքին գործերի նախարարության դիվանագիտական աղբյուրին։

SANA-ի հաղորդմամբ՝ բանակցությունները կենտրոնացած են եղել իսրայելական հարվածները, ձերբակալություններն ու թիրախային գործողությունները դադարեցնելու գործնական մեխանիզմների, ինչպես նաև անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու հարցերի վրա։ Այդ համաձայնագիրը կարող է հիմք ստեղծել ապագայում ավելի լայն պայմանավորվածության համար։

Կողմերը քննարկել են նաև Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը թուլացնելու և նրանց միջև մրցակցությունը Սիրիայի տարածք չտարածվելու ուղղությամբ իրականացվող ջանքերը։

SANA-ի հաղորդմամբ, օգոստոսի 23-ի հանդիպման ժամանակ Սիրիան հայտարարել է, որ իր առաջնահերթ խնդիրներն են մնում իսրայելական ուժերի դուրսբերումը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ին Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից առաջ զբաղեցրած դիրքերը և 1974 թվականի ուժերի անջատման համաձայնագրի ամբողջական վերականգնումը։

Դամասկոսը նաև իսրայելական պատվիրակությանը հայտնել է, որ չի ընդունի այնպիսի պայմանավորվածություններ, որոնք կսահմանափակեն իր զինված ուժերը վերականգնելու և զարգացնելու, ինչպես նաև իր դաշինքներն ու գործընկերությունները որոշելու իրավունքը։

SANA-ի հաղորդմամբ՝ Սիրիան կրկին ընդգծել է, որ Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքները սիրիական տարածք են, սակայն նշել է, որ տարածաշրջանի վերջնական կարգավիճակի շուրջ քննարկումները դեռ վաղաժամ են։

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շայբանին օգոստոսի 22-ին Reuters-ին հայտնել էր, որ Դամասկոսն ակնկալում է, որ Իսրայելի հետ անվտանգության շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն, թեև նշել էր, որ երկու կողմերի միջև վստահության պակաս կա։

Բանակցությունները դադարեցվել էին Իրանի դեմ պատերազմի սկսվելուց հետո։ Շայբանիի խոսքով՝ Սիրիան ամբողջությամբ դադարեցրել էր կապը Իսրայելի հետ անցյալ շաբաթ Սիրիայի Աբու ալ-Դուհուր ավիաբազային իսրայելական հարվածներից հետո։

Շայբանին ասել է, որ տարվա սկզբին կողմերը թղթի վրա համաձայնության էին եկել «գրեթե ամեն ինչի», այդ թվում՝ հարավային Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման և բուֆերային գոտու վերաբերյալ պայմանավորվածությունների շուրջ։ Սակայն սիրիական կողմը կասկածում է, որ Իսրայելը պատրաստ է իրականացնել այդ համաձայնագիրը։

Հայերեն العربية English Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է