1 րոպեի ընթերցում
Սևանա լճի ափին՝ Sevan Festival City-ի տարածքում, անցկացվում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնը՝ միավորելով երիտասարդ երաժշտախմբերին, կենդանի երաժշտության սիրահարներին և ոլորտի ներկայացուցիչներին մեկ հարթակում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի տարածքում, ծանոթացել վրանային հատվածին, ապա խարույկի շուրջ զրուցել մրցույթ-փառատոնի մասնակիցների հետ։ Նրան ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Փառատոնի եզրափակիչի օրը՝ օգոստոսի 22-ին, հաղթողները կորոշվեն ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների, այնպես էլ ներկա հանդիսատեսի քվեարկության արդյունքներով։