Հորմուզի նեղուցով տարանցումը կրճատվել է մինչև նվազագույն մակարդակ. Reuters

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցով անցնող նավերի թվաքանակը օգոստոսի 20-ին նախորդ օրվա համեմատությամբ նվազել է կրկնակի։ Մերձավոր Արևելքում նավագնացության ռիսկերի առնչությամբ աճող մտահոգությունների ֆոնին ջրային ճանապարհով անցել է հումքային ապրանքներ փոխադրող ընդամենը յոթ նավ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Kpler վերլուծական ընկերությանը։

Վերլուծաբանների տվյալներով՝ չորս նավ մտել է նեղուց, երեքը՝ դուրս եկել այնտեղից։ Դրանց թվում նավթ կամ հեղուկացված բնական գազ փոխադրող խոշոր լցանավեր չեն եղել, սակայն նեղուցով տարանցման իրանական երթուղով անցել է պրոպան և բութան փոխադրող գազատար։

Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակն էլ ավելի է խաթարել ջրային ուղու լիարժեք վերաբացման շուրջ համաձայնության հասնելու հեռանկարները։ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE սակարանում մեկ բարելի դիմաց այս տարվա հուլիսի 24-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է 94 դոլարից։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները