Հայաստանում մեկ շաբաթում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2 րոպեի ընթերցում

Օգոստոսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից՝ նշելով, որ սեյսմոլոգիական ցանցի կողմից նշված ժամանակահատվածում տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել։

Օգոստոսի 14-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Օգոստոսի 19-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ։

Տարածաշրջանից դուրս՝ 6.0 և ավելի մագնիտուդով, գրանցվել է երեք երկրաշարժ։

Օգոստոսի 14-ին Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Լաբուան Բաջո քաղաքից 161 կմ հյուսիս-արևելք, գրանցվել է 7.7 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել է 6.1 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ։ Տեղեկություններ են հաղորդվել զոհերի և ավերածությունների մասին։

Օգոստոսի 15-ին Ինդոնեզիայի Սումատրա կղզում՝ Պերկուտ քաղաքից 70 կմ հարավ-արևելք, գրանցվել է 6.9 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Օգոստոսի 16-ին Վանուատուում՝ Պորտ-Օրլիից 56 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի