Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանում լոգիստիկ և ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակումների ակտիվացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա ելույթի տեքստը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը, մասնավորապես, ասել է, որ ուկրաինական հարձակումների պատճառով «չկան, չեն եղել և չեն կարող լինել կրիտիկական հետևանքներ», սակայն, անշուշտ, վնաս պատճառվում է։

Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ չնայած հարձակումներին՝ երկրի առևտրային ենթակառուցվածքը գործում է արդյունավետ և կայուն կերպով, սակայն վնասված լոգիստիկ օբյեկտները և պահեստները հարկավոր է վերականգնել։

«Միաժամանակ լոգիստիկ և պահեստային հզորությունները, իհարկե, պահանջում են վերականգնում, այդ թվում՝ պետության մասնակցությամբ։ Այս առնչությամբ խնդրում եմ կառավարությանն ընդունել համապատասխան ծրագիր։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ վնասված օբյեկտների վերականգնումը պետք է իրականացվի որակապես նոր տեխնոլոգիական մակարդակով», - ասել է նա։

Ավելի վաղ ռուսական խոշորագույն Wildberries առցանց խանութի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել էր, որ ընկերությունը ՌԴ կառավարության հետ համատեղ կմշակի փոխհատուցման մեխանիզմ այն ​​վաճառողների համար, որոնց ապրանքները ոչնչացել կամ վնասվել են Wildberries-ի պահեստների և լոգիստիկ կենտրոնների վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։ Վերջին շաբաթներին Wildberries-ի շուրջ 20 օբյեկտ դարձել է ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների թիրախ և ստացել տարբեր աստիճանի վնասներ։

Հայերեն English فارسی

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը