Հայաստան

Գյումրիի տներից մեկում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել. 1 անձ հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Գյումրիի տներից մեկում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել. 1 անձ հոսպիտալացվել է

Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն oգոստոսի 19-ին, ժամը 16։04-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մադոյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ տանը գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է տան մոտ 40 քմ հատվածը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում