Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ առաջիկա օրերին երկիրը կարտաքսի երկու իրանցի դիվանագետի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

Այս որոշումը կայացվել է՝ ի պատասխան Իրանի անվտանգության ծառայության կողմից հուլիսին Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի ձերբակալման և հարցաքննության:

«Ես հայտարարել էի, որ այս անհանդուրժելի գործողությունը հետևանքներ կունենա։ Դա տեղի է ունեցել։ Ֆրանսիայում իրանցի երկու դիվանագետ առաջիկա օրերին կարտաքսվի»,- նշել է Բարոն:

Ավելի վաղ Իրանում երկու ֆրանսիացի դիվանագետ հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»: Ըստ IRNA գործակալության՝ Իրանի ԱԳՆ-ն այս մասին հայտարարել է օգոստոսի 17-ին՝ այն բանից հետո, երբ երկրի Հետախուզության նախարարությունը հաղորդել է, որ երկու ֆրանսիացի դիվանագետ հուլիսին Թեհրանում գաղտնի հանդիպման են մասնակցել օտարերկրյա միջամտության հետ կապված խոշոր գործով կասկածյալների հետ։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ֆրանսիացի դիվանագետների նման գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, մասնավորապես, դիվանագիտական ​​հարաբերությունների վերաբերյալ 1961 թ. Վիեննայի կոնվենցիան։

Հայերեն فارسی Русский

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ստամբուլում

Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ

ՄԱԿ-ը 2025 թվականը համարել է ռեկորդային հումանիտար աշխատողների նկատմամբ բռնության մակարդակով

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են կատարել «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով

«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿ

ԱԺ-ում կայացած քննարկման հետքերով. ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը