Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում Պաշտպանության նախարարության զորամասերում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Telegram-ի իր պաշտոնական ալիքում տեսանյութ է հրապարակել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների ստուգումից մինչև ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը պահելով ուշադրության կենտրոնում»,- ասված է Պապիկյանի գրառման մեջ։  

Հայերեն العربية English Español فارسی Русский