Հայաստան

Շինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկի զամբյուղը պոկվել է և ընկել. կա 2 զոհ

1 րոպեի ընթերցում

Շինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկի զամբյուղը պոկվել է և ընկել. կա 2 զոհ

Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 18-ին, ժամը 14։44-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում զամբյուղը բարձրացնելիս ավտոկռունկի ճոպանը պոկվել է, և զամբյուղն ընկել է: 

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում