ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը

2 րոպեի ընթերցում

Սիրիայի հարցով ԱՄՆ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելն է կանգնած Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող և այլևս չօգտագործվող ավիաբազայի վրա իրականացված հարձակման հետևում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բարաքն այս թեմայի շուրջ գրառում է կատարել X հարթակում՝ քննադատելով «անտեղի էսկալացիան»։

«Մենք խորապես մտահոգված ենք, որ Աբու ազ-Զուհուրի ավիաբազայի վրա հաստատված իսրայելական ավիահարվածները ավելորդ էսկալացիա են, որը չի նպաստում տարածաշրջանային կայունությանը», - գրել է Բարաքը։

Նա նշել է, որ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի կառավարությունը պարբերաբար ցույց է տվել, որ նախընտրում է Իսրայելի հետ հարաբերությունների ապաէսկալացումը։ Բարաքը հավելել է, որ ԱՄՆ-ի համոզմամբ՝ զսպվածությունն ու շփումներն ավելի կառուցողական ուղի են առաջարկում։

«Մենք խրախուսում ենք բոլոր կողմերին առաջնահերթություն տալ տրամաբանական քննարկմանը՝ հետագա ռազմական միջադեպերի փոխարեն», - հավելել է նա։

Ավելի վաղ Syria TV-ն հաղորդել էր, որ անհայտ ինքնաթիռներն օգոստոսի 18-ի առավոտյան չորս ավիահարված են հասցրել Սիրիայի Իդլիբի նահանգի հարավ-արևելքում գտնվող Աբու ազ-Զուհուրի ռազմական օդանավակայանին։ Սիրիական աղբյուրները ենթադրել էին, որ հարվածների համար պատասխանատու է Իսրայելը, սակայն այդ լուրերը դեռ պաշտոնապես չէին հաստատվել։

Աշխարհ

Սիրիական Իդլիբի ռազմական օդանավակայանն ավիահարվածների է ենթարկվել

Հայերեն Русский

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ