Աշխարհ

Սիրիական Իդլիբի ռազմական օդանավակայանն ավիահարվածների է ենթարկվել

1 րոպեի ընթերցում

Սիրիական Իդլիբի ռազմական օդանավակայանն ավիահարվածների է ենթարկվել

Անհայտ ինքնաթիռներն օգոստոսի 18-ի առավոտյան չորս ավիահարված են հասցրել Սիրիայի Իդլիբի նահանգի հարավ-արևելքում գտնվող Աբու ազ-Զուհուրի ռազմական օդանավակայանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV հեռուստաալիքը։

Տեղեկությունների համաձայն՝ չորս հարվածները թիրախավորել են օդանավակայանի թռիչքուղին, սակայն վնասի չափի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվել։

Առայժմ հայտնի չէ, թե ով է պատասխանատու օդային հարվածների համար։ Տեղական աղբյուրները ենթադրում են, որ ռմբակոծության հետևում կանգնած է Իսրայելը, սակայն ինքնաթիռի կամ պատասխանատու կողմի վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Օդանավակայանը գտնվում է Սարակիբ քաղաքից մոտավորապես 27 կիլոմետր արևելք՝ Աբու ազ-Զուհուր քաղաքի հարևանությամբ։ Այն ունի ռազմավարական դիրք Իդլիբի, Համայի և Հալեպի նահանգների միջև և մոտ է Սիրիական անապատին։

Օդանավակայանը համարվում է Սիրիայի հյուսիսում ամենահայտնի ռազմական հենակետերից մեկը և պատկանել է նախորդ իշխանություններին՝ ծառայելով որպես տարածաշրջանում ռազմական գործողությունների կենտրոնական կետ։

Ըստ որոշ աղբյուրների՝ օդանավակայանը զբաղեցնում է մոտ 16 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ այլ աղբյուրների տվյալներով՝ մոտ 23 քառակուսի կիլոմետր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում