ԱՄՆ-ն Հնդկաստանին թույլատրել է ներդրումներ կատարել Վենեսուելայի նավթի արդյունահանման բնագավառում. The Times of India

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ առևտրի նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը Հնդկաստանի ONGC նավթագազային խոշորագույն պետական ​​ կորպորացիային լիցենզիա է տրամադրել Վենեսուելայի նավթի ճյուղում ներդրումներ կատարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

Ըստ հրապարակման՝ լիցենզիան նպաստում է ONGC-ի գործունեության ընդլայնմանը Վենեսուելայում, կորպորացիայի մասնակցությանը երկրում նավթի արդյունահանմանը և այդ ոլորտում երկկողմ համագործակցության պայմանագրերի ստորագրմանը, որոնք նախկինում սահմանափակված էին Կարակասի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով:

«Մենք այժմ ունենք լիակատար ազատություն՝ աշխատելու Վենեսուելայի նախագծի վրա, որը նախկինում սահմանափակված էր ԱՄՆ պատժամիջոցների պատճառով առաջացած ռիսկերով: Այժմ այդ ռիսկերը մնացել են անցյալում», - թերթին ասել է ONGC-ի ֆինանսական տնօրեն Անուփամ Ագարվալը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ լիցենզիան կորպորացիային թույլ կտա կառավարել ներդրումները Վենեսուելայի նախագծերում և ստանալ արդեն վաստակած 500 միլիոն դոլար գումարի շահութաբաժինները: Նա նշել է, որ ONGC-ն մեծ կարևորություն է տալիս Վենեսուելայի հետ համագործակցության զարգացմանը, որն ունի 303 միլիարդ բարելի չափով նավթի հետախուզված պաշարներ՝ աշխարհում ամենամեծը:

Մինչև 2019 թվականը Վենեսուելան Հնդկաստանի նավթի մեծությամբ հինգերորդ մատակարարն էր։ Սակայն Կարակասի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից հետո Նյու Դելին գրեթե յոթ տարի էներգակիրներ չի գնել Բոլիվարյան Հանրապետությունից, ինչը հանգեցրել է երկու երկրների միջև առևտրի ծավալի զգալի նվազման։ 2026 թվականի ապրիլին ԱՄՆ պատժամիջոցների մեղմացումից հետո Վենեսուելան դարձել է Հնդկաստանին նավթի խոշորագույն մատակարարներից մեկը։

Ըստ փորձագետների գնահատումների՝ վենեսուելական նավթը Հնդկաստանին առաջարկում է ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացման քաղաքականապես ընդունելի տարբերակ ՝ ԱՄՆ-ի կողմից առևտրային մաքսատուրքերի բարձրացման և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության պայմաններում:

Հայերեն

Սեուլը ձգտում է, որ ԱՄՆ-ն իրեն փոխանցի հարավկորեական զորքերի նկատմամբ օպերատիվ վերահսկողությունը պատերազմի դեպքում

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամի հետ

Կասեցվել է «Ֆրութ Եվա» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին

ԱՄՆ-ն Հնդկաստանին թույլատրել է ներդրումներ կատարել Վենեսուելայի նավթի արդյունահանման բնագավառում. The Times of India

Օգոստոսյան խորհրդակցություն Գյումրիում. ներկայացվել են նոր ուսումնական տարվա առաջնահերթությունները

Զամբիայի նախագահը վերընտրվել է երկրորդ ժամկետով

Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Սիրիական Իդլիբի ռազմական օդանավակայանն ավիահարվածների է ենթարկվել

Ինչպես են հայկական ընտանիքները պատրաստվում դպրոցին. «5 տետրի գնումից» մինչև կես տարվա գնումներ