Թուրքիան 9 երկրում նոր դեսպաններ է նշանակել

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ 9 երկրում նոր դեսպանների նշանակման վերաբերյալ որոշումները հրապարակվել են Թուրքիայի պաշտոնական «Resmi Gazete»-ում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, նոր նշանակումներ են կատարվել Դոհայում, Ամմանում, Քուվեյթում, Քիշնևում, Ջիբութիում, Տալլինում, Կինշասայում, Թեհրանում և Գաբորոնեում Թուրքիայի դեսպանություններում։

Որոշման համաձայն՝ Կատարում Թուրքիայի դեսպան է նշանակվել Հորդանանում գործող դեսպան Յաքուփ Ջայմազօղլուն, իսկ Հորդանանում՝ Թուրքիայի ԱԳՆ երկկողմ հարաբերությունների (Մերձավոր Արևելք) գլխավոր տնօրենի տեղակալ Հաքան Քարաչայը։

Քուվեյթում դեսպան է նշանակվել Թուրքիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Ջան Օղուզը, Մոլդովայում՝ երկկողմ հարաբերությունների (Սիրիա) գլխավոր տնօրենի տեղակալ Նազմիյե Բաշարանը։

Ջիբութիում Թուրքիայի դեսպանի պաշտոնը կզբաղեցնի Արտաքին քաղաքականության խորհրդատվական խորհրդի անդամ Հյուսեյին Օզդեմիրը, Էստոնիայում՝ Հավվա Յոնջա Գյունդյուզ Օզչերին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ Թուրքիայի ԱԳՆ Արևմտյան Աֆրիկայի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սենեմ Գյուզելը։

Իրանում Թուրքիայի նոր դեսպան է նշանակվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների և արարողակարգի վարչության ղեկավար Ահմեթ Այդըն Դողանը, իսկ Բոտսվանայում՝ ԵԱՀԿ-ի, սպառազինությունների վերահսկման և զինաթափման հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Վեսիմե Էլա Բեշքարդեշ Քարագյոլը։

Միաժամանակ Ջիբութիում Թուրքիայի դեսպան Էրդալ Սաբրի Էրգենը և Ուրուգվայում Թուրքիայի դեսպան Թունջա Օզչուհադարը հետ են կանչվել կենտրոնական ապարատ։

Հայերեն

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին