ԱՄՆ Սենատ կներկայացվի բանաձև, որով կարգելվեն Օմանին հարվածներն՝ առանց Կոնգրեսի հաստատման

2 րոպեի ընթերցում

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը հայտարարել է, որ Սենատում քննարկման կներկայացնի ռազմական լիազորությունների մասին բանաձև՝ Օմանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները դադարեցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է իր կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Հենց մենք վերադառնանք օգոստոսյան արձակուրդներից, ես բանաձև կներկայացնեմ ռազմական լիազորությունների մասին, որով կարգելվեն Օմանի դեմ ռազմական գործողությունները, և հուսով եմ, որ առանձին հանրապետական ​​գործընկերներ կմիանան դեմոկրատներին և իշխանությունից կուրացած այս նախագահին թույլ չեն տա էլ ավելի մեծ վնաս հասցնել ԱՄՆ-ին ու ամբողջ աշխարհին», - ասվում է Քեյնի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի փոքրացող զինանոցն Օմանի վրա ծախսելու Թրամփի սպառնալիքը, «երկիր, որի հետ ԱՄՆ-ն ունի ամուր դիվանագիտական ​​հարաբերություններ և ազատ առևտրի համաձայնագիր», ուրախանալու առիթ է տալիս «այնպիսի իրական հակառակորդների, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը»։

Քեյնի խոսքով՝ Թրամփն «ավելի ու ավելի է կորցնում կապն իրականության հետ իր միանձնյա արշավում՝ սպառնալով և պատերազմներ սանձազերծելով ամբողջ աշխարհում»։

«Նրա պատերազմներն անօրինական են, քանի որ դրանք հավանության չեն արժանացել Կոնգրեսի կողմից, սակայն նա շարունակում է դրանք սանձազերծել, չնայած մեր զինծառայողների շրջանում հսկայական կորուստներին…., ինչպես նաև մեր զինամթերքի պաշարների և ամբողջ աշխարհում մեր դաշինքների վրա ազդեցությանը», - հավելել է Քեյնը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հարված կհասցնի Օմանին, եթե այդ երկիրը խանգարի ամերիկյան ուժերի կողմից Իրանի ծովային շրջափակմանը։

Իրան

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Օմանը, եթե այն խանգարի ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակմանը

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները