Աննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Աննա Գրիգորյանը կարևորել է տարբեր ձևաչափերով Միացյալ Թագավորության հետ համագործակցությունը։
Խմբակցության ղեկավարն իր դիտարկումներն է ներկայացրել հետընտրական շրջանում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ, խոսել ներքաղաքական իրադարձություններից, անդրադարձել նորընտիր խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին։
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ, քննարկել երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր։