Իրան

Իրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակը

2 րոպեի ընթերցում

Իրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակը

Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասուր Բարզանին հայտարարել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են իր անձնական գրասենյակը և Քուրդիստանի անվտանգության ու հետախուզության գործակալության ղեկավարի տունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բարզանին հայտնել է X միկրոբլոգում գրառման մեջ։

«Հիմնվելով Քուրդիստանի հակաահաբեկչական ստորաբաժանման կողմից անցկացված հետաքննության վրա՝ իմ անձնական գրասենյակը և Անվտանգության ու հետախուզության գործակալության ղեկավարի տունն այսօր ավելի վաղ ենթարկվել են իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումների», - գրել է նա։

Բարզանին դատապարտել է հարձակումները՝ դրանք անվանելով «անխոհեմ և անընդունելի»։

«Սա վտանգավոր սրացում է և Քուրդիստանի տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը սպառնացող ուղղակի սպառնալիք», - հավելել է նա։

Բարզանիի խոսքով՝ հարձակումները չեն խանգարի իշխանություններին կատարել իրենց պարտականությունները և պաշտպանել բնակիչներին։

Վերջին շրջանում Իրաքյան Քուրդիստանը տուժել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ծավալած պատերազմի հետևանքներից։ Փետրվարի վերջին պատերազմի սկսվելուց ի վեր հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են հարվածել քրդական տարածաշրջանին։

Թեհրանը և Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումները բազմիցս մեղադրել են Իրաքի կիսաինքնավար Քուրդիստանի տարածաշրջանին Իրանի քուրդ ընդդիմադիր խմբավորումներին ապաստան տալու համար, որոնց Թեհրանը համարում է անվտանգության սպառնալիք: Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հերքում են, որ թույլ են տալիս իրենց տարածքն օգտագործել հարևան երկրներին սպառնալու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում