Թուրքիա

Թրամփն աջակցել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական համաձայնագրին

1 րոպեի ընթերցում

Թրամփն աջակցել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական համաձայնագրին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև Մեքքայի հավաքական պաշտպանության համաձայնագրի կնքումը՝ դա որակելով որպես կարևոր քայլ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Ես շատ ուրախ եմ, որ վերջերս Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջապես կնքել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է Մերձավոր Արևելքը միավորվում, և ինչպես երկրները վերջապես կկարողանան իրենց պաշտպանել ավելի նշանակալի կերպով», - գրել է նա։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ համաձայնագրի կնքումը «շատ մեծ, համարձակ և կարևոր առաջին քայլ է»։

Համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 7-ին Մեքքա քաղաքում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի կողմից։

Փաստաթղթի համաձայն՝ երեք երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր երեքի դեմ։ Հավաքական զսպման այս դրույթը որոշ վերլուծաբաններ համեմատել են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում