Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից

2 րոպեի ընթերցում

Թուրքիան հուլիսին կրճատել է ռուսական նավահանգիստներից մատակարարվող նավթի գնումները և մտադիր է օգոստոսին ավելի կրճատել ծավալները։Այդ քայլը հաջորդել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, որոնք խաթարել էին Սև ծովում գտնվող ռուսական տերմինալներից արտահանումը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։ 

Ուկրաինան հուլիսին ակտիվացրել է իր հարձակումները, ինչը հանգեցրել է Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի տերմինալից արտահանման մեկշաբաթյա դադարեցմանը և Նովոռոսիյսկի նավահանգստում բեռնման գործողություններին։ Արդյունքում, մատակարարվող նավթի ծավալը հուլիսին նվազել է մեկ հինգերորդով։

Թուրքիան CPC Blend, ղազախական KEBCO և Urals տեսակի նավթի խոշոր գնորդն է, հուլիսին ռուսական նավահանգիստներից ստացել է ընդամենը մոտ 900 000 տոննա նավթ, մինչդեռ հունիսին այդ ցուցանիշը կազմել էր 1,2 միլիոն տոննա։ Ակնկալվում է, որ օգոստոսին Թուրքիան Ռուսաստանի սևծովյան նավահանգիստներից կստանա մոտ 200 000 տոննա նավթ։ Նախատեսվում է երկու լցանավով տեղափոխել ղազախական KEBCO տեսակի հում նավթ։ 

Այս պահին CPC Blend կամ Urals տեսակի նավթի մատակարարումներ դեպի Թուրքիա նախատեսված չեն։ Թուրքիան դիվերսիֆիկացնում է մատակարարումները և հում նավթ է ներկրում նաև Բրազիլիայից ու Գայանայից։

 

Հայերեն English Русский

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի

Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից

ՃՏՊ Վայոց ձորի մարզում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Հորմուզի նեղուցը հայտարարել իր տարածքը