Վենսը նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի երկու գլխավոր նպատակները

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնն Իրանի հետ հակամարտության ընթացքում երկու հիմնական նպատակ է հետապնդում՝ պահպանել ամերիկացիների համար էներգակիրների ցածր գները և թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ի հետ հարցազրույցում։

«Թիվ մեկ նպատակը մեր ամբողջ երկրում ամերիկացիների համար նավթի և գազի էժան գների պահպանումն է», - ասել է Վենսը։

Նա հավելել է, որ երկրորդ նպատակն է վստահ լինել, որ «Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»։

Փոխնախագահը վստահություն է հայտնել, որ այդ երկու նպատակներին էլ այժմ հաջողվում է հասնել, և որ Միացյալ Նահանգներն Իրանի հետ հակամարտությունից դուրս կգա ավելի ուժեղ դիրքով։

«Կարծում եմ՝ վստահությամբ կարող եմ ասել, որ այս ամենի ավարտին Միացյալ Նահանգներն ավելի ուժեղ դիրքում կլինի, քանի որ Իրանը միջուկային զենք չի ունենա, իսկ Հորմուզի նեղուցը կվերադառնա այն վիճակին, երբ նավթի և գազի գները կայուն կլինեն ամերիկացիների համար», - ասել է Վենսը։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները