Կալասը ողջունել է Ռաֆահում և Արևմտյան ափում ԵՄ առաքելությունների մանդատի երկարաձգման Իսրայելի որոշումը

2 րոպեի ընթերցում

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կարևորել է Իսրայելի որոշումը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում և Արևմտյան ափում ԵՄ երկու առաքելությունների մանդատները մինչև 2027 թվականի հունիսի վերջը երկարաձգելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կալասը նշել է X հարթակում գրառման մեջ։

«Իսրայելի իշխանությունների որոշումը Ռաֆահում և Արևմտյան ափում ԵՄ Համատեղ անվտանգության և պաշտպանության քաղաքականություն (CSDP) երկու առաքելությունների մանդատները մինչև 2027 թվականի հունիսի վերջը երկարաձգելու վերաբերյալ կարևոր քայլ է ամիսներ տևած դիվանագիտական ​​բանակցություններից հետո», - նշել է նա գրառման մեջ։

Կալասը շնորհակալություն է հայտնել ԵՄ արտաքին գործողությունների ծառայությանը և ներգրավված անդամ պետություններին այս երկարաձգումներն ապահովելու ուղղությամբ իրենց վճռական աշխատանքի համար։

«Առաքելություններն ունեն հստակ նպատակ՝ օգնել անցակետերը դարձնել ավելի անվտանգ և արդյունավետ, աջակցել պաղեստինյան ոստիկանությանը և նպաստել տարածաշրջանում կայունությանը», - ասել է նա։

Կալասը հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Գազայի խաղաղության ծրագրին, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2803 բանաձևով։

ԵՄ սահմանային առաքելությունը Ռաֆահում (EUBAM Rafah) պաշտոնապես մեկնարկել է 2005 թվականի նոյեմբերի 25-ին, իսկ գործառնական փուլը՝ նույն թվականի նոյեմբերի 30-ին։

ԵՄ ոստիկանական առաքելությունը Արևմտյան ափում (EUPOL COPPS) մեկնարկել է 2006 թվականի հունվարի 1-ին։

Առաքելությունները ստեղծվել են ԵՄ համատեղ անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում։

Հայերեն Русский

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ