Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելուն

2 րոպեի ընթերցում

Կատարի իշխանությունները հավանություն են տալիս  ցանկացած համաձայնության, որը կապահովի Հորմուզի նեղուցի անվտանգությունը և կկանխի դրա օգտագործումը որպես քաղաքական ճնշման միջոց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է էմիրության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։

«Մենք Կատարի Պետությունում հավանություն ենք տալիս  փոխըմբռնման ցանկացած բանաձևի, որը երաշխավորում է նեղուցի անվտանգությունը, և որ դա ապագայում չի վերածվի  քաղաքական ճնշման միջոցի», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Մեկնաբանելով իրանցի պաշտոնատար անձանց հայտարարությունները Հորմուզի նեղուցի կարգավիճակի վերաբերյալ՝ դիվանագետն ընդգծել է, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամների դիրքորոշումը մինչպատերազմյան իրավիճակին վերադարձի և նավագնացության ազատության ապահովման անհրաժեշտությունն է։

«(Նեղուցի) կառավարման ձևաչափն ապագայում և ներկայիս ճգնաժամից հետո համապատասխան տարածաշրջանային պետությունների գործն է, այն պետք է արտացոլի տարածաշրջանային լիակատար փոխհամաձայնություն՝ միջազգային իրավունքի անվերապահ հարգանքի շրջանակներում», - հավելել է ալ Անսարին։

Օգոստոսի 8-ին Օմանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունները Հորմուզի նեղուցում նավագնացության մեխանիզմների շուրջ ընթանում են դրական և կառուցողական մթնոլորտում: Նույն օրը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ կողմերը մոտ են նեղուցի կառավարման իրավական ասպեկտների և նավագնացության նոր երթուղիների որոշման շուրջ համաձայնություն կնքելուն:

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը