Հայաստան

Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ-ի կայքէջից։

Շնորհավորական ուղերձում Ռիկսդագի խոսնակը նշել է, որ Շվեդիան և Հայաստանն ունեն գերազանց հարաբերություններ՝ ընդգծելով երկու երկրների միջև հասարակության բոլոր մակարդակներում ձևավորված համագործակցության և փոխանակումների պատմությունը։

Անդրեաս Նորլենը համոզմունք է հայտնել, որ երկու խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը հիմնված է ընդհանուր հիմնարար արժեքների և սկզբունքների վրա, շարունակելու է զարգանալ կառուցողական և դրական հունով։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում