Հայաստան

Երևանի ընտրված դեղատներում անվճար հասանելի կլինեն ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման թեստեր

1 րոպեի ընթերցում

Երևանի ընտրված դեղատներում անվճար հասանելի կլինեն ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման թեստեր

ՀՀ առողջապահության նախարարությունը, NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը (ԻՀԱԿ) և Alfa Pharm Pharmacy Chain-ը համատեղ իրականացնում են ծրագիր, որի շրջանակում Երևանի ընտրված դեղատներում անվճար հասանելի կլինեն ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման թեստեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից՝ նշելով, որ դիմելով ծրագրին մասնակցող դեղատան աշխատակցին կարող եք անցնել ՄԻԱՎ ինքնաթեստավորում OraQuick արագ թեստով:

Թեստավորումն անվճար է, անանուն է (չի պահանջվում տրամադրել անձնական տվյալներ), հեշտ կիրառելի է տնային պայմաններում, իսկ  արդյունքը ստացվում է մոտ 20 րոպեում։

«Ձեր ՄԻԱՎ կարգավիճակի իմացությունը կարևոր քայլ է Ձեր և Ձեր շրջապատի առողջության պահպանման համար։ Հոգ տարեք Ձեր մասին: Անցե՛ք թեստը»,-նշել են ԻՀԱԿ-ից:

Մասնակից դեղատների հասցեներ՝ Աբովյան 22, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 23, Վաղարշ Վաղարշյան 10:

Թեստի մասին հավելյալ տեղեկություն՝ https://ncid.am/.../what-is-hiv-and-oraquick-self-testing/1

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում