Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելու
1 րոպեի ընթերցում
Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման շինարարությամբ պայմանավորված՝ օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00-ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելու:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։