Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ դատավճիռները

2 րոպեի ընթերցում

Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և ապօրինի կերպով Բաքվում պահվող մյուս հայերի վերաբերյալ դեռևս փետրվարի 5-ին կայացրած դատավճիռները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով, որ Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Ադրբեջանում դատապարտված հայերի բողոքների քննությունը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի դատարանը կեղծ մեղադրանքներով ազատազրկման է դատապարտել հայ գերիներին։ Ադրբեջանական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ԼՂ  նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԼՂ խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին և ԱԳՆ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Ապօրինի պահվող մյուս անձինք՝ Մադաթ Բաբայանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Դավիթ Ալլահվերդյանը, Լևոն Բալայանը, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը դատապարտվել են 15-ից մինչև 19 տարվա ազատազրկման։

Նշենք, որ ԼՂ-ի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործը քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:

Հայերեն العربية English فارسی Русский

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը