Ադրբեջան

Բաքվի շինծու դատական նիստում մեղադրողը ցմահ ազատազրկում է պահանջել ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մի խումբ ներկայացուցիչների համար

1 րոպեի ընթերցում

Բաքվի շինծու դատական նիստում մեղադրողը ցմահ ազատազրկում է պահանջել ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մի խումբ ներկայացուցիչների համար

Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի ու Փաշայան Մելիքսեթի համար դատախազը պահանջել է 20 տարվա ազատազրկում։

Մեղադրողը Գարիկ Մարտիրոսյանի համար պահանջել է 19, Դավիթ Ալավերդյանի համար 18, Լևոն Բաբայանի համար 17, իսկ Վասիլի Բեգլարյանի, Գուրգեն Ստեփանյանի ու Էդիկ Ղազարյանի համար՝ 16 տարվա ազատազրկում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում