Ադրբեջան

Բաքվում ավարտվել է 15 հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարությունը

1 րոպեի ընթերցում

Բաքվում ավարտվել է 15 հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարությունը

Բաքվում ավարտվել է ապօրինի պահվող 15 հայ գերիների կեղծ դատավարությունը. հոկտեմբերի 31-ի դատական նիստի ժամանակ մեղադրողները մինչև նոյեմբերի 3-ը ժամանակ են խնդրել մեղադրական ճառը պատրաստելու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատական հաջորդ նիստը հրավիրվել է նոյեմբերի 3-ին, որի ժամանակ մեղադրողները հանդես կգան մեղադրական ճառով, իսկ հետո ելույթներ կունենան կեղծ մեղադրանքներով դատապարտվող հայ գերիները։ 

Այսպիսով՝ ավարտվել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ԼՂ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանի, ԼՂ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, ԼՂ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի, ինչպես նաև Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Դավիթ Ալլահվերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Մելիքսեթ Փաշայանի և Գարիկ Մարտիրոսյանի նկատմամբ կեղծ դատավարությունը։ 

Հիշեցնենք, որ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել էր. Վարդանյանի կեղծ դատավարությունն անցկացվում է առանձին, և այն դեռ չի ավարտվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում