Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցով անցկացվելիք փակ քվեարկությանը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

««Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու փակ քվեարկությանը»,-ասաց Գրիգորյանը։

Օգոստոսի 2-ից մեկնարկել են ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքները։ 

Առաջին նիստի ընթացքում պատգամավորները սկսել են Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Առաջադրված միակ թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանում ներկայացվածություն ունեն իշխող    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (64 մանդատ) և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ) և «Հայաստան» (12 մանդատ) դաշինքները։                                                                

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում