Հայաստանի ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Սինջարի եզդիների ցեղասպանության հիշատակին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2014 թվականին Իրաքի Սինջար քաղաքում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի նիստի ընթացքում նման առաջարկով հանդես եկավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը։

«2014 թվականի օգոստոսի 3-ին տեղի ունեցավ մի ողջ ազգի կոտորած, այն է՝ ցեղասպանություն։  Եվ սա մեծ աղետ էր եզդիների համար, և այն, ինչ տեղի էր ունեցել 2014-ին, դեռ շարունակվում է մեր օրերում. եզդի աղջիկները, կանայք, մեր մայրերը վաճառվում են արաբական շուկաներում։ Մինչև հիմա շուրջ 3000 եզդի կանանց ճակատագիր դեռ անհայտ է, տասնյակ հազարավորները սպանվել են, տասնյակ հազարավոր կանայք շուկաներում վաճառքի են ենթարկվել, և մինչև հիմա՝ շուրջ 12 տարի անց, դեռ գտնվում են ճամբարներում։ Ես ուզում եմ խնդրել ձեզ, որ մեկ րոպե լռությամբ հարգենք Սինջարի եզդիների ցեղասպանության հիշատակը»,- իր ելույթում նշեց Բաքոյանը։

Եզդիների ցեղասպանությունը տեղի է ունեցել 2014 թ. օգոստոսին, եզդիների պատմական բնօրրանում՝ Իրաքի Սինջար քաղաքում: Եզդիների զանգվածային կոտորածները կազմակերպել են «Իրաքի և Լևանտեի իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման զինյալները՝ 2014 թ. ամռանը Իրաքի հյուսիսային շրջանները գրավելուց և այդ տարածքում «Իսլամական խալիֆայություն» հռչակելուց հետո: Իսլամիստ ահաբեկիչները կոտորեցին հազարավոր եզդիների, իսկ երիտասարդ աղջիկներից շատերին ենթարկեցին սեռական ստրկության: Ցեղասպանության հետևանքով Իրաքի հյուսիսային շրջաններից տեղահանվել է մոտ 200 հազար եզդի:

Հայաստանի խորհրդարանը 2018 թվականին ճանաչել և դատապարտել է 2014 թվականին Սինջարում եզդիների նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը։

Հայերեն English Español فارسی Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին