Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքը լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է. Ռուբինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքը լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հարցին։

Սաղաթելյանը Ռուբինյանին հարցրել է՝ արդյոք նա՝ որպես Ազգային ժողովի նախագահի թեկնածու, կարող է երաշխավորել, որ իշխանությունները որևէ պարագայում և որևէ պատրվակով Տիգրանաշենը չեն հանձնի։

«Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է, և սա լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է»,- պատասխանել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդի հավանությանն արժանացած Կառավարության ծրագիրը ենթադրում է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս գտնվող բոլոր տարածքները պետք է լինեն Հայաստանի վերահսկողության ներքո։

«Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի կառավարության հայտարարած ծրագիրը, որը հավանության է արժանացել ժողովրդի կողմից, հետևյալն է՝ այն բոլոր տարածքները, որոնք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս են, պետք է լինեն մեր վերահսկողության ներքո, և այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման շրջանակներում»,- ասել է ԱԺ նախագահի թեկնածուն։

Ռուբինյանը հավելել է, որ սահմանազատման գործընթացում մյուս հարցերը կարող են լուծվել տարբեր ձևերով՝ սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգի շրջանակում։

«Ինչ վերաբերում է այլ հարցերի, դրանք, ըստ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի, կարող են լուծվել տարբեր կերպ։ Կանոնակարգը թույլ է տալիս կատարել որոշակի օպտիմալացումներ, բայց նույնիսկ այդ դեպքում դա պահանջում է հանրաքվե»,- նշել է Ռուբեն Ռուբինյանը։ 

Հայերեն English Español فارسی Русский Türkçe 中文

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ