1 րոպեի ընթերցում
Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 1-2-ի և 5-6-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, իսկ օգոստոսի 3-4-ը տեղումներ չեն կանխատեսվում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից», քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Օգոստոսի 1-6-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում օգոստոսի 1-ի ցերեկը և օգոստոսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։
Մայրաքաղաքում օգոստոսի 1-6-ի երեկոյան ժամերին քամու արագությունը կարող է հասնել 14-17 մ/վ-ի։
Օգոստոսի 1-6-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։