ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 30-ին հերթական այցով եղել է N բանակային զորամիավորումում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Այցի շրջանակում ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և բանակային դիրքերի ավագների հետ։ Քննարկվել են բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի պահպանմանը, փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված ծառայողական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր։ 

Առանձնակի ուշադրություն է դարձվել կարգապահության պահպանմանն ու իրավախախտումների կանխարգելմանը։

Էդվարդ Ասրյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է իր առօրյա ծառայությամբ նպաստել կանոնադրական կարգի պահպանմանը, օրինակ ծառայել ծառայակիցների համար և բարձր պատասխանատվություն ցուցաբերել առաջադրված խնդիրների կատարման ու զինվորական կոլեկտիվում առողջ մթնոլորտի ձևավորման գործում։ Հանդիպումից հետո ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ճաշել է զինծառայողների հետ։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան