Պատրաստ ենք տալ իրանական կողմին հուզող բոլոր հարցերի պատասխանները. ՀՀ վարչապետը կրկին անդրադարձավ TRIPP նախագծին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը համեստ, փոքր պետություն է և որպես միջնորդ՝ Իրանին Միացյալ Նահանգների հետ հաշտեցնելու ամբիցիոզ մտադրություններ չի կարող ունենալ, որովհետև խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն, ըստ Փաշինյանի, այդքան էլ լավ ու ճիշտ չէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնեց կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում։

Անդրադառնալով TRIPP նախածի հետ կապված իրանական կողմի մտահոգություններին՝ Փաշինյանը նշեց, որ Իրան կատարած իր վերջին այցի ընթացքում և դրանից առաջ էլ շատ հստակ ասել է, որ հայկական կողմը գործում է բաց ու թափանցիկ։

«Մենք պատրաստ ենք տալ բոլոր հուզող հարցերի պատասխանները, որպեսզի բոլոր մտավախությունները վերանան, որովհետև TRIPP-ը տնտեսական, ենթակառուցվածքային շատ խոշոր ու շատ կարևոր նախագիծ է։ Դա միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ Հայաստանին ու Իրանին։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ նախագծի իրականացման արդյունքում բացվելու է նաև Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային հաղորդակցությունը Իրանի, Ադրբեջանի, Նախիջևանի, Հայաստանի  ու Վրաստանի  տարածքով»,- ասաց Փաշինյանը

Նրա գնահատմամբ՝ դա այն ուղղություններից մեկն է, որն ի չիք է դարձնում  այն քննադատությունները, որոնց համաձայն՝ TRIPP նախագծի իրականացումը դուրս է թողնում տարածաշրջանի որևէ երկրի։

«Ընդհակառակը,  սա ներգրավող նախագիծ է և, իհարկե, դրան խանգարող հանգամանք կարող է լինել տարածաշրջանային անկայունությունը։ Հույս ունեմ, որ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի, որպեսզի մենք կառուցողական բոլոր նախագծերը կարողանանք իրականացնել»,- ասաց Փաշինյանը։

 

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին