Քաղաքականություն

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր հատուկ բանագնացի թեկնածության հարցը քննարկման փուլում է․ ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր հատուկ բանագնացի թեկնածության հարցը քննարկման փուլում է․ ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի նոր հատուկ բանագնացի թեկնածության հարցը քննարկման փուլում է։

Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել է կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում՝ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան։

«Հատուկ բանագնացի հետ կապված որոշում դեռ չկա։ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակելու աշխատանքը, ինչ տրամաբանությամբ և ինչ ֆորմատով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ։ Այդ թեմայով հիմա քննարկումներ ընթանում են»,- ասաց Փաշինյանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի նախկին հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում