Մարզեր

Գյումրիում շների կացարանի նախագիծն արդեն պատրաստ է

1 րոպեի ընթերցում

Գյումրիում շների կացարանի նախագիծն արդեն պատրաստ է

Գյումրիի համայնքապետարանը պատրաստել է շների կացարանի նոր նախագիծ։ Կացարանի կառուցման համար համայնքային իշխանություններն արդեն տարածք են հատկացրել նախկին թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում։

Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ համայնքը կփորձի հնարավորինս արագ իրականացնել կացարանի կառուցման աշխատանքները։

«Կացարանի էսքիզային նախագիծն արդեն պատրաստ է, շուտով մրցույթ կհայտարարենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ավետիս Առաքելյանը՝ հավելելով, որ մոտ մեկ ամսից հայտնի կլինի շինարարությունն իրականացնող կազմակերպությունը։ Նրա խոսքով՝ չի բացառվում, որ կացարանը կառուցվի նաև առանց մրցույթի՝ դոնոր կազմակերպության աջակցությամբ։

Գյումրիում թափառող շների խնդիրը տարիներ շարունակ լուրջ անհանգստություն է պատճառում բնակիչներին։ Վերջին շրջանում իրավիճակն ավելի է սրվել, ավելացել են նաև բնակիչների ահազանգերն ու մտահոգությունները։ Տարբեր տարիներին փորձեր են արվել խնդիրը լուծել ստերջացման ծրագրերի միջոցով, սակայն դրանք չեն ապահովել հարցի վերջնական լուծումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում