Հայաստան

Սուրեն Պապիկյանն ու Արփինե Սարգսյանը կվերանշանակվեն ՊՆ և ՆԳ նախարարների պաշտոններում․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ու Արփինե Սարգսյանը կվերանշանակվեն ՊՆ և ՆԳ նախարարների պաշտոններում․ Փաշինյան

Սուրեն Պապիկյանը և Արփինե Սարգսյանը կվերանշանակվեն համապատասխանաբար Հայաստանի պաշտպանության և ներքին գործերի նախարարների պաշտոններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո, վերանշանակվելու են»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի նոյեմբերի 15-ից։

Արփինե Սարգսյանը ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի նոյեմբերի 20-ից։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում